ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՇՎԵԼԸ
Հոդված 77. ԺԱՄԿԵՏԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 77. ԺԱՄԿԵՏԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:
Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ սահմանված կանոններով այդ կազմակերպությունում դադարեցվում են համապատասխան գործառնությունները:
Ժամկետին կատարված են համարվում այն բոլոր գրավոր հայտարարություններն ու ծանուցումները, որոնք փոստին կամ հեռագրատանն են հանձնված մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը: