ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 35 · ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 394. ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋև
Հոդված 394. ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋև
Պետական կազմակերպությունների, կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ ու մյուս հասարակական կազմակերպությունների միջև պարտավորություններով վճարումները կատարվում են ոչ կանխիկ հաշվարկի կարգով այն վարկային հիմնարկների միջոցով, որտեղ հիշյալ կազմակերպությունները օրենքին համապատասխան պահում են իրենց դրամական միջոցները: Հաշվարկների կարգն ու ձևերը սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
Կանխիկ փողով հաշվարկները պետական կազմակերպությունների, կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ ու մյուս հասարակական կազմակերպությունների միջև թույլատրվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ որոշվող դեպքերում և սահմաններում:
(28.07.82 խմբագրությամբ)