ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 13 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 140. ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԸ
Հոդված 140. ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԸ
Օտարված իրերի պատահական կորստի կամ պատահական փչացման ռիսկը ձեռք բերողին է անցնում նրա սեփականության իրավունքի ծագման հետ միաժամանակ, եթե այլ բան չի սահմանված պայմանագրով:
Եթե օտարողն ուշացրել է իրերի հանձնումը կամ ձեռք բերողն ուշացրել է դրանց ընդունումը, ապա պատահական կորստի կամ պատահական փչացման ռիսկը կրում է ուշացնող կողմը: