ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 20 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 235. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ
Հոդված 235. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ
Պարտավորությունը դադարում է կողմերի համաձայնությամբ, մասնավորապես` նույն անձանց միջև եղած մեկ պարտավորությունը մի ուրիշով փոխարինելու վերաբերյալ համաձայնությամբ:
Սոցիալիստական կազմակերպությունների միջև պարտավորության դադարումը կողմերի համաձայնությամբ, մասնավորապես` մեկ պարտավորությունը մի ուրիշով փոխարինելու վերաբերյալ համաձայնությամբ, թույլատրվում է, եթե դա չի հակասում ժողովրդական տնտեսության պլանավորման ակտին: