Հոդված 22. ՄԵՌԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 22. ՄԵՌԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Եթե մեռած հայտարարված քաղաքացին հայտնվում է կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվում է, ապա դատարանը վերացնում է համապատասխան որոշումը:
Անկախ իր հայտնվելու պահից, քաղաքացին իրավունք ունի ամեն մի անձից ետ պահանջելու պահպանված գույքը, որն անվճար անցել է այդ անձին քաղաքացու մեռած հայտարարվելուց հետո:
Մեռած հայտարարված քաղաքացու գույքը հատուցանելի գործարքներով ձեռք բերող անձինք պարտավոր են նրան վերադարձնել այդ գույքը, եթե ապացուցված է, որ գույքը ձեռք բերելիս նրանք գիտեին, որ մեռած հայտարարված քաղաքացին կենդանի է:
Եթե մեռած հայտարարվածի գույքը ժառանգման իրավունքով անցել է պետությանը և իրացվել է, ապա քաղաքացուն մեռած հայտարարելու վերաբերյալ որոշումը վերացվելուց հետո նրան է վերադարձվում գույքի իրացումից ստացված գումարը:
2. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ