Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 16 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 188. ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՊԱՐՏՔԸ ԴԵՊՈԶԻՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 188. ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՊԱՐՏՔԸ ԴԵՊՈԶԻՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

Երբ բացակայում է պարտատերը, ինչպես նաև երբ նա խուսափում է կատարումն ընդունելուց կամ թույլ է տալիս այլ կետանցում, այլև երբ բացակայում է անգործունակ պարտատիրոջ ներկայացուցիչը, դրամական պարտավորություն կամ արժեթղթեր հանձնելու պարտավորություն ունեցող պարտապանը իրավունք ունի իրենից հասանելիք փողը կամ արժեթղթերը դեպոզիտ հանձնելու նոտարական գրասենյակին, որն այդ մասին իրազեկ է դարձնում պարտատիրոջը:

Դրամական գումարը կամ արժեթղթերը նոտարական գրասենյակին դեպոզիտ հանձնելը համարվում է պարտավորության կատարում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։