Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ

Հոդված 85. ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 85. ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Հայցային վաղեմության ժամկետների ընթացքը կասեցվում է`

1) եթե հայց ներկայացնելուն արգելք է հանդիսացել տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի եղելություն (անհաղթահարելի ուժ).

2) Եթե ԽՍՀՄ Նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված է պարտավորությունների կատարման տարկետում (մորատորիում).

3) եթե հայցվորը կամ պատասխանողը գտնվում է պատերազմական դրության փոխադրված ԽՍՀՄ զինված ուժերի կազմում:

Հայցային վաղեմության ժամկետների ընթացքը կասեցվում է այն պայմանով, որ այս հոդվածի առաջին մասում նշված հանգամանքները ծագել են կամ շարունակել են գոյություն ունենալ վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե վաղեմության ժամկետը վեց ամսից պակաս է` վաղեմության ժամկետի ընթացքում:

Առողջությանը վնաս հասցնելու կամ մահ պատճառելու հետ կապված վնասի հատուցման վերաբերյալ հայցերով վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, այս հոդվածում մատնանշված հիմքերից բացի, նաև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու մասին տուժողի կամ սույն օրենսգրքի 464 հոդվածի երկրորդ մասում թվարկված անձանց կողմից համապատասխան մարմնին դիմում ներկայացնելով` մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակվելը կամ մերժվելը:

Վաղեմության ժամկետի կասեցման հիմք ծառայած հանգամանքի դադարման օրվանից շարունակվում է այդ ժամկետի ընթացքը, ընդ որում ժամկետի մնացած մասը երկարացվում է մինչև վեց ամիս, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը վեց ամսից պակաս է եղել` մինչև հայցային վաղեմության ժամկետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։