ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Հոդված 53. ՏԱՍՆՀԻՆԳԻՑ ՄԻՆՉև ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԿՆՔԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 53. ՏԱՍՆՀԻՆԳԻՑ ՄԻՆՉև ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԿՆՔԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Այն գործարքը, որ տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասը կնքել է առանց իր ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների համաձայնության, դատարանն անվավեր է ճանաչում ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների հայցով:
Եթե այդպիսի գործարքն անվավեր է ճանաչվել, ապա կիրառվում են սույն օրենսգրքի 51 հոդվածով նախատեսված հետևանքները:
Այս հոդվածի կանոնները չեն տարածվում այն գործարքների վրա, որոնք տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասների կողմից կնքվել են սույն օրենսգրքի 13 հոդվածի երկրորդ և չորրորդ մասերին համապատասխան: