Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

Հոդված 55. ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԱՆԸՆԴՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՆՔԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 55. ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԱՆԸՆԴՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՆՔԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Դատարանը գործարքն անվավեր է ճանաչում այն քաղաքացու հայցով, որը թեև գործունակ է, բայց գործարքը կնքելու պահին գտնվել է այնպիսի վիճակում, որ չէր կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել այդ գործողությունները:

Եթե այդպիսի գործարքն անվավեր է ճանաչվել, ապա կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ երբ հնարավոր չէ ստացածը վերադարձնել նատուրայով` նրա արժեքը հատուցել փողով:

Այն կողմին, որը գործարքը կնքելու պահին չէր կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել այդ գործողությունները, մյուս կողմը, բացի դրանից, պետք է հատուցի նրա ծախսերը, գույքի կորուստը կամ փչացումը, եթե այդ մյուս կողմը գիտեցել է կամ պետք է գիտենար իր հետ գործարք կնքող քաղաքացու այդպիսի վիճակի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։