ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 17 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 204. ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 204. ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Պարտավորությունը չկատարելու դեպքում պարտապանն ու երաշխավորը պատասխանատու են պարտատիրոջ առաջ որպես համապարտ պարտապաններ, եթե երաշխավորության պայմանագրով այլ բան չի սահմանված:
Երաշխավորը պատասխանատվություն է կրում նույն ծավալով, որքան և պարտապանը, մասնավորապես` տոկոսների վճարման, վնասների հատուցման, տուժանքի վճարման համար, եթե երաշխավորության պայմանագրով այլ բան չի սահմանված:
Համատեղ երաշխավորության տված անձինք պարտատիրոջ առաջ պատասխանատու են համապարտ կարգով, եթե երաշխավորության պայմանագրով այլ բան չի սահմանված: