ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 28 · ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 288. ՎԱՐՁԱՏՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԳՈՒՅՔԸ
Հոդված 288. ՎԱՐՁԱՏՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԳՈՒՅՔԸ
Վարձատուն պարտավոր է իր հաշվին կատարել վարձակալության տրված գույքի հիմնական վերանորոգումը, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի նախատեսված:
Եթե վարձատուն չի կատարում իր այդ պարտականությունը, ապա վարձակալն իրավունք ունի կամ կատարելու պայմանագրով նախատեսված կամ անհետաձգելի անհրաժեշտությամբ պահանջվող հիմնական վերանորոգումը և վարձատուից բռնագանձելու վերանորոգման արժեքը, կամ այդ արժեքը դուրս գալու վարձավճարից, կամ լուծելու պայմանագիրը (սույն օրենսգրքի 294 հոդված) և բռնագանձելու պայմանագրի չկատարմամբ պատճառված վնասները: