ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՆՁԻՆՔ
Հոդված 11. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է նրա չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալուն պես:
Այն դեպքում, երբ օրենքով թույլ է տրվում ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, տասնութ տարեկան չդարձած քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից: