ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·
Հոդված 537. ՔԱՂԱՔԱՑՈՒ` ԻՐ ԳՈՒՅՔՆ ԸՍՏ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԿՏԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 537. ՔԱՂԱՔԱՑՈՒ` ԻՐ ԳՈՒՅՔՆ ԸՍՏ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԿՏԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Յուրաքանչյուր քաղաքացի իր ամբողջ գույքը կամ նրա մի մասը (չբացառելով սովորական տնային կահավորանքի ու գործածության առարկաները) կարող է կտակով թողնել ինչպես ըստ օրենքի ժառանգների թվի մեջ մտնող, այնպես էլ դրանց թվի մեջ չմտնող մեկ կամ մի քանի անձանց, ինչպես նաև պետությանը կամ պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական առանձին կազմակերպությունների:
Կտակարարը կտակով կարող է ժառանգման իրավունքից զրկել ըստ օրենքի մեկ, մի քանի կամ բոլոր ժառանգներին:
(28.07.82 խմբագրությամբ)