ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 16 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 187. ՀԱՄԻՐԱՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հոդված 187. ՀԱՄԻՐԱՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Պահանջը համիրավ լինելու դեպքում համիրավ պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի լրիվ ծավալով պահանջ ներկայացնելու պարտապանին:
Պարտապանն իրավունք չունի համիրավ պարտատերերից մեկի պահանջի դեմ այնպիսի առարկություններ անելու, որոնք հիմնված են պարտապանի ու մյուս համիրավ պարտատիրոջ այն հարաբերությունների վրա, որոնց տվյալ պարտատերը չի մասնակցում:
Համիրավ պարտատերերից մեկի հանդեպ պարտավորության լրիվ կատարումը պարտապանին ազատում է մյուս պարտատերերի հանդեպ այդ պարտավորության կատարումից:
Պարտապանից կատարում ստացած համիրավ պարտատերը պարտավոր է մյուս պարտատերերին հատուցել նրանց հասանելիք բաժինը, եթե նրանց հարաբերություններից այլ բան չի բխում: