Հոդված 512. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՅՆ ԵՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
Հոդված 512. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՅՆ ԵՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
Երկը օգտագործման հանձնելու վերաբերյալ հեղինակային պայմանագրով հեղինակը, առանց մյուս կողմի գրավոր համաձայնության, իրավունք չունի պայմանագրում նշված երկը կամ նրա մի մասը երրորդ անձանց հանձնելու այնպիսի եղանակով օգտագործման համար, որը պայմանավորված է պայմանագրով, բացի տիպային պայմանագրով նախատեսված դեպքերից: Այդպիսի սահմանափակման ժամկետը որոշվում է տիպային պայմանագրերով, բայց չի կարող երեք տարուց ավելի լինել սկսած այն օրվանից, երբ կազմակերպությունը հավանություն է տվել երկին: Տիպային պայմանագրերում կարող են նախատեսվել դեպքեր, երբ հեղինակն իրավունք չունի երկը հանձնելու օգտագործման նաև այլ եղանակներով, քան պայմանավորված է պայմանագրով:
(28.08.74 խմբագրությամբ)