Հոդված 380. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 380. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Փոխադրողը և առաքողը գույքային պատասխանատվություն են կրում փոխադրական միջոցներ չմատուցելու, բեռը փոխադրման չներկայացնելու և փոխադրումների պլանից բխող մյուս պարտականությունները խախտելու համար, ինչպես նաև նույնպիսի խախտումների համար` սույն օրենսգրքի 377 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքում:
Այն առաքողը, որը բեռը չի ներկայացրել ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրելու համար, պետք է ավտոտրանսպորտային կազմակերպությանը տուգանք վճարի փոխադրումների պլանի միանվագ պատվերի համեմատությամբ չներկայացված բեռի ամբողջ քանակության համար: Եթե առաքողը բեռը ներկայացրել է փոխադրման կանոններին չհամապատասխանող վիճակում և բեռի պատշաճ վիճակը չի ապահովել սահմանված ժամկետում այն առաքելու համար, ապա բեռը համարվում է չներկայացված:
Եթե ավտոտրանսպորտային կազմակերպությունը առաքողին չի մատուցել այնպիսի քանակությամբ տրանսպորտային միջոցներ, որ բավականացնի փոխադրումների պլանով կամ կատարման համար ընդունված միանվագ պատվերով նախատեսված փոխադրումն ապահովելու համար, ապա նա պետք է առաքողին տուգանք վճարի կամ միանվագ պատվերի համեմատությամբ չփոխադրված` առաքման համար պատրաստ բեռի ամբողջ քանակության համար: Պլանով նախատեսված բեռի փոխադրման համար ոչ պիտանի փոխադրական միջոցների մատուցումը հավասարեցվում է տրանսպորտային միջոցներ չմատուցելուն:
Ավտոտրանսպորտային կազմակերպությունը և առաքողը ազատվում են փոխադրումների պլանի չկատարման համար պատասխանատվությունից, եթե պլանը չի կատարվել`
1) տարերային բնույթի երևույթների (ձնահյուսերի, հեղեղումների, հրդեհների և այլնի) հետևանքով.
2) ձեռնարկությունում տեղի ունեցած վթարի հետևանքով, որը առնվազն երեք օրով դադարեցրել է ձեռնարկության աշխատանքը.
3) Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի կանոնադրությամբ նախատեսված կարգով որոշակի ճանապարհներով բեռների փոխադրումները ժամանակավորապես դադարեցնելու կամ սահմանափակելու հետևանքով:
Փոխադրումների պլանների կատարման համար առաքողի և ավտոտրանսպորտային կազմակերպության փոխադարձ պատասխանատվության պայմանները, ինչպես նաև այս հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված տուգանքների չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի կանոնադրությամբ: