ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 15 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ
Հոդված 167. ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Հոդված 167. ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Առաջարկվածի համեմատությամբ այլ պայմաններով պայմանագիր կնքելու համաձայնության վեաբերյալ պատասխանը համարվում է առաջարկության մերժում և միաժամանակ` մի նոր առաջարկություն:
Եթե պետական, կոոպերատիվ և այլ հասարակական կազմակերպությունների միջև պայմանագիր կնքելիս այնպիսի տարաձայնություններ են ծագում, որոնք ենթակա են արբիտրաժի, դատարանի, կամ միջնորդ դատարանի լուծմանը (սույն օրենսգրքի 168 հոդված), ապա այս հոդվածի կանոնները չեն կիրառվում:
(25.10.72 խմբագրությամբ)