Հոդված 107. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՉԱՓԸ
Հոդված 107. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՉԱՓԸ
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող բնակելի տան (կամ դրա մի մասի) ընդհանուր մակերեսի (բնակելի և օժանդակ) առավելագույն չափը (սույն օրենսգրքի 106 հոդված) չպետք է գերազանցի հարյուր երեսուն քառակուսի մետրից: Տան բնակելի տարածությունների (ընդհանուր սենյակի, ննջասենյակի) և օժանդակ տարածությունների (խոհանոցի, նախասենյակի, լոգասենյակի և այլն) չափերի հարաբերակցությունը որոշվում է գործող շինարարական նորմաներով ու կանոններով:
Ամառային շինությունների (պատշգամբի, վերանդայի, սյունապատշգամբի, տերրասի) մակերեսը չի մտնում բնակելի տան ընդհանուր մակերեսի մեջ (սույն հոդվածի առաջին մաս) և չպետք է գերազանցի երեսուն քառակուսի մետրից:
Տնտեսական շինությունների (ավտոտնակի, ջերմոցի և այլն) առավելագույն չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Մեծ ընտանիք կամ լրացուցիչ բնակելի մակերեսի իրավունք ունեցող քաղաքացին պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի թույլտվությամբ իրավունք ունի կառուցելու կամ ձեռք բերելու այնպիսի տուն (տան մի մաս), որի մակերեսը գերազանցում է սույն հոդվածի առաջին մասում նշված չափից, բայց չի գերազանցում Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքով սահմանված բնակելի մակերեսի նորմայով տվյալ ընտանիքի համար որոշված չափից, իսկ համապատասխան դեպքերում` նաև թույլատրվող լրացուցիչ բնակելի մակերեսի չափից:
(31.05.78, 27.10.82, 26.03.86 խմբագրությամբ)