Հոդված 6. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 6. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը սահմանված կարգով իրականացնում է դատարանը, արբիտրաժը կամ միջնորդ դատարանը`
այդ իրավունքները ճանաչելու միջոցով.
մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և իրավունքը խախտող գործողությունները խափանելու միջոցով.
պարտականությունը նատուրայով կատարելուն հարկադրելու միջոցով.
իրավահարաբերությունը դադարեցնելու կամ փոփոխելու միջոցով.
իրավունքը խախտող անձից նրա պատճառած վնասները գանձելու, իսկ օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` տուժանք (տուգանք, տույժ) բռնագանձելու միջոցով.
ինչպես նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով:
ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը իրականացնում են նաև ընկերական դատարանները, արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունները:
Օրենքով հատկապես նախատեսված դեպքերում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վարչական կարգով:
Մինչև կազմակերպությունների հարաբերություններից բխող հայց ներկայացնելը պարտադիր է, որ պահանջ ներկայացված լինի: Այս կանոնից բացառությունները սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
(30.10.74 խմբագրությամբ)