ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 34 · (խմբ. 07.10.97 օրենք)
Հոդված 392. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Հոդված 392. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ապահովագրության պայմանագրով ապահովագրողը պայմանագրում նշված ապահովագրական պատահարի առաջացման ժամանակ պարտավորվում է կյանքի և ոչ կյանքի ապահովագրության պայմանագիր կնքած ապահովադրին (նրա իրավահաջորդին) կամ այն անձին, որի օգտին կնքվել է պայմանագիրը, կատարել ապահովագրական հատուցում` ապահովագրության պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում:
Ապահովադիրը պարտավորվում է ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետում կատարել ապահովագրական մուծումներ: