Հոդված 567. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 567. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Օտարերկրյա ձեռնարկությունների ու կազմակերպությունների առանց հատուկ թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են արտաքին առևտրի ու նրա հետ կապված հաշվարկային, ապահովագրական և այլ գործառնություններով գործարքներ կնքել խորհրդային արտաքին առևտրական միավորումների և խորհրդային մյուս այն կազմակերպությունների հետ, որոնց այդպիսի գործարքներ կնքելու իրավունք է վերապահված:
Արտաքին առևտրի ու նրա հետ կապված հաշվարկային, ապահովագրական և այլ գործառնություններով գործարքներ կնքելիս օտարերկրյա ձեռնարկությունների ու կազմակերպությունների քաղաքացիական իրավունակությունը որոշվում է այն երկրի օրենքով, որտեղ հիմնադրվել է ձեռնարկությունը կամ կազմակերպությունը:
(23.08.77 խմբագրությամբ)