Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 41 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 472. ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԴԱԴԱՐՈՒՄ Է ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 472. ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԴԱԴԱՐՈՒՄ Է ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԸ

Իրավաբանական անձի վերակառուցման դեպքում ամենամսյա այն վճարումները (սույն օրենսգրքի 471 հոդված), որ նա պարտավոր է կատարել հաշմություն պատճառելու կամ նրա առողջությանը այլ վնաս հասցնելու կամ մահ պատճառելու կապակցությամբ, դրվում են իրավաբանական անձի իրավահաջորդների վրա:

Իրավահաջորդ չունեցող իրավաբանական անձի լուծարման դեպքում տուժողին կամ սույն օրենսգրքի 463 հոդվածի երկրորդ մասում նշված անձանց հասանելիք վճարումները պետք է կապիտալացվեն պետական ապահովագրության կանոններով ու նրա մարմիններին մուծվեն` վնասի հատուցման վերաբերյալ համապատասխան վճռի մեջ նշված չափով և ժամկետներին դրանք վճարելու համար:

Իրավաբանական անձի լուծարման դեպքում քաղաքացու առողջության վնասման կամ մահվան հետ կապված այն վնասի հատուցման վերաբերյալ հայցերը, որը պատճառել է լուծարված իրավաբանական անձը, ներկայացվում են վերադաս կազմակերպությանը կամ իրավաբանական անձի լուծարման վերաբերյալ որոշման մեջ նշված կազմակերպությանը:

Տուժողի կողմից ստացվող վնասի հատուցման չափը սույն օրենսգրքի 469 ու 470 հոդվածներում նախատեսված հիմքերով ավելացնելու կամ պակասեցնելու վերաբերյալ պահանջը ներկայացվում է իրավահաջորդին կամ համապատասխանորեն այս հոդվածի երրորդ մասում նշված կազմակերպություններն` կամ համապատասխանորեն վնասը հատուցող իրավաբանական անձի իրավահաջորդի, կամ այս հոդվածի երրորդ մասում նշված կազմակերպությունների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։