ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 30 · ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Հոդված 347. ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋև ԿՆՔՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ
Հոդված 347. ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋև ԿՆՔՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ
Սոցիալիստական կազմակերպությունների միջև կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը չպետք է մեկ տարուց ավելի լինի, եթե ԽՍՀ Միության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված: Եթե պայմանագիրը, որը կարող է կնքվել մեկ տարուց ոչ ավելի ժամկետով, կնքվել է ավելի երկարատև ժամկետով, ապա այն կնքված է համարվում մեկ տարով: Եթե այդպիսի պայմանագիրը կնքվել է առանց ժամկետը նշվելու, ապա կիրառվում է սույն օրենսգրքի 282 հոդվածի առաջին մասը: Եթե պայմանագրի մասնակիցներից ոչ մեկը չհայտարարի նրանից հրաժարվելու մասին, ապա պայմանագիրը դադարած է համարվում մեկ տարի անցնելուց հետո: