ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 569.4. ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔԸ
Հոդված 569.4. ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔԸ
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները այն պարտավորություններով, որոնք առաջացել են վնաս պատճառելու հետևանքով, սահմանվում են այն երկրի օրենքով, որտեղ տեղի է ունեցել վնասի հատուցման պահանջի համար հիմք ծառայող գործողությունը կամ այլ հանգամանք:
Արտասահմանում վնաս պատճառելու հետևանքով առաջացած պարտավորություններով կողմերի իրավունքներն ու պարտականությունները, եթե կողմերը խորհրդային քաղաքացիներ են կամ խորհրդային կազմակերպություններ, սահմանվում են խորհրդային օրենքով:
Օտարերկրյա օրենքը չի կիրառվում, եթե վնասի հատուցման պահանջի համար հիմք ծառայող գործողությունը կամ այլ հանգամանք խորհրդային օրենսդրությամբ հակաիրավական չէ:
(23.08.77 խմբագրությամբ)