Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 31 · ԿԱՊԱԼ

Հոդված 369. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 369. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

Եթե կապալառուն ժամանակին ձեռնամուխ չի լինում պայմանագրի կատարմանը կամ աշխատանքն այնքան դանդաղ է կատարում, որ ակնհայտորեն անհնարին է դառնում նրա ավարտումը ժամկետին, ապա պատվիրատուն իրավունք ունի հրաժարվելու պայմանագրից և պահանջելու վնասների հատուցում:

Եթե աշխատանքը կատարելու ժամանակ ակներև դառնա, որ այն կատարվելու է ոչ պատշաճ կերպով, ապա պատվիրատուն իրավունք ունի կապալառուին համապատասխան ժամկետ տալու թերությունների վերացման համար, իսկ եթե կապալառուն նշանակված ժամկետում չկատարի այդ պահանջը, իրավունք ունի հրաժարվելու պայմանագրից և կամ պահանջելու վնասների հատուցում, կամ երրորդ անձի հանձնարարելու աշխատանքի շտկումը կապալառուի հաշվին:

Հարգելի պատճառների առկայության դեպքում մինչև աշխատանքն ավարտվելը պատվիրատուն ուզած ժամանակ կարող է հրաժարվել պայմանագրից` կապալառուին վճարելով աշխատանքի կատարված մասի վարձատրությունը և հատուցելով պայմանագրի լուծման պատճառով առաջացած վնասները. դուրս գալով այն, ինչ կապալառուն տնտեսել է պայմանագրի լուծման հետևանքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։