Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 19 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 218. ՏՈՒԺԱՆՔ և ՎՆԱՍՆԵՐ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 218. ՏՈՒԺԱՆՔ և ՎՆԱՍՆԵՐ

Եթե պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար սահմանված է տուժանք (տուգանք, տույժ), ապա հատուցվում է վնասների այն մասը, որը չի ծածկվել տուժանքով (տուգանքով, տույժով):

Օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսված լինել այնպիսի դեպքեր, երբ թույլ է տրվում բռնագանձել միայն տուժանքը (տուգանքը, տույժը), բայց չբռնագանձել վնասները, երբ վնասները կարող են բռնագանձվել լրիվ գումարով, չհաշված տուժանքը, (տուգանքը, տույժը), երբ պարտատիրոջ ընտրությամբ` կարող են բռնագանձվել կամ տուժանքը (տուգանքը, տույժը) կամ վնասները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։