ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 17 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 203. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 203. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Երաշխավորության պայմանագրով երաշխավորը այլ անձի պարտատիրոջ առաջ պարտավորվում է պատասխանատու լինել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասամբ կատարելու համար:
Երաշխավորությամբ կարող է ապահովվել միայն իրական պահանջը:
Երաշխավորության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը անվավեր է դարձնում երաշխավորության պայմանագիրը: