ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 38 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 426. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁևԸ
Հոդված 426. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁևԸ
Պահատվության պայմանագիրը, եթե հանձնվող գույքի արժեքը հարյուր ռուբլուց ավելի է և պայմանագրի երկու կողմը կամ մեկ կողմը քաղաքացի է, պետք է կնքվի գրավոր (սույն օրենսգրքի 46 հոդված), բացառությամբ հիմնարկների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների հանդերձարաններին կարճատև ժամանակով իրերը պահ տալու դեպքերի, երբ պահառուն տալիս է համար կամ մետաղանիշ:
Պահառուի կողմից ի պահ վերցված իրերի և նրա կողմից վերադարձվող իրերի նույնության մասին վեճ ծագելու դեպքում թույլատրվում է վկաների ցուցմունքների դիմել:
Արտակարգ պարագաներում (հրդեհ, հեղեղ և այլն) իրերը պահ տալը կարող է ապացուցվել վկաների ցուցմունքներով, անկախ պահ տված իրերի արժեքից: