Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 11 · ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 108. ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 108. ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Եթե քաղաքացին կամ համատեղ ապրող ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները օրենքով թույլատրվող հիմքերով, որպես անձնական սեփականություն, ունենան մեկ բնակելի տնից ավելի, ապա սեփականատերն իրավունք ունի իր ընտրությամբ որպես իր սեփականություն թողնելու այդ տներից որևէ մեկը: Մյուս տունը (տները) սեփականատերը մեկ տարվա ընթացքում պետք է վաճառի, նվիրի կամ օտարի մի այլ եղանակով:

Սեփականատիրոջ կողմից տունը (տները) կամավոր կերպով օտարելու մեկ տարվա ժամկետը հաշվվում է երկրորդ տան (տների) նկատմամբ սեփականության իրավունքի ծագման օրվանից:

Եթե սեփականատերն մեկ տարվա ընթացքում չօգտագործի ուզած ձևով տունը օտարելու իր իրավունքը, ապա այդ տունը պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ ենթակա է հարկադիր վաճառման` դատական վճիռների կատարման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Վաճառքից ստացված գումարները, հարկադիր վաճառքի իրականացման հետ կապված ծախսերի հատուցումից հետո, հանձնվում են տան նախկին սեփականատիրոջը:

Այն դեպքում, երբ հարկադիր կարգով տան վաճառքը չի կայանում գնորդներ չլինելու պատճառով, տունը պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ անհատույց դառնում է պետության սեփականություն:

Սույն հոդվածի կանոնները համապատասխանորեն կիրառվում են նաև այն դեպքերում, երբ քաղաքացին կամ համատեղ ապրող ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները օրենքով թույլատրվող հիմքերով որպես անձնական սեփականություն ունեն`

1) բացի մեկ տնից` մյուս տան մի մասը (մասերը).

2) մեկ տան մի մասը (մասերը), որը ավելի է սույն օրենսգրքի 107 հոդվածում նշված չափերից.

3) տարբեր տների մասերը.

4) մեկ բնակարանից ավելի` անհատական կառուցողների բնակարանաշինարարական կոլեկտիվի բազմաբնակարան տունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։