ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 41 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 469. ՏՈՒԺՈՂԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ` ՆՐԱ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 469. ՏՈՒԺՈՂԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ` ՆՐԱ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Աշխատունակությունը մասամբ կորցրած տուժողը ուզած ժամանակ իրավունք ունի իրեն հաշմություն պատճառելու կամ առողջությանը այլ վնաս հասցնելու համար պատասխանատու կազմակերպությունից կամ քաղաքացուց պահանջելու համապատասխանորեն ավելացնել դատարանով որոշված հատուցման չափը, եթե առողջությանը հասցված վնասի կապակցությամբ հետագայում նվազել է նրա աշխատունակությունը` նրան հատուցում որոշելու պահին նրա ունեցած աշխատունակության համեմատությամբ, կամ եթե պակասեցվել է պետական սոցիալական ապահովագրության կարգով նրա կողմից ստացվող կենսաթոշակի չափը: