ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 21 · ԱՌՈՒԾԱԽ
Հոդված 254. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՊԱՌԻԿ ՎԱՃԱՌՔԸ
Հոդված 254. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՊԱՌԻԿ ՎԱՃԱՌՔԸ
Երկարատև օգտագործման ապրանքները մանրածախ առևտրական կազմակերպությունների կողմից կարող են քաղաքացիներին վաճառվել ապառիկ (տարաժամկետ վճարմամբ) ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող դեպքերում ու կարգով:
Ապրանքների ապառիկ վաճառքը կատարվում է վաճառման օրը գործող գներով: Ապառիկ վաճառված ապրանքների գների հետագա փոփոխությունները վերահաշվարկում չեն առաջացնում:
Ապառիկ վաճառվող ապրանքների նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է սույն օրենսգրքի 136 հոդվածի կանոններին համապատասխան:
(28.07.82 խմբագրությամբ)