Հոդված 230. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԿԱՏԱՐՄԱՄԲ
Հոդված 230. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԿԱՏԱՐՄԱՄԲ
Պատշաճ կերպով իրականացված կատարումը դադարեցնում է պարտավորությունը:
Պարտատերը, կատարումն ընդունելուց հետո, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացագիր տալ կատարումը լրիվ կամ մասամբ ստանալու մասին: Պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների միջև կամ այդ կազմակերպությունների և քաղաքացիների միջև բանավոր կնքված գործարքների կատարման դեպքում կիրառվում է սույն օրենսգրքի 44 հոդվածի երրորդ մասով սահմանված կանոնը:
Եթե պարտապանը ի հաստատումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ վերադարձնելն անհնար լինելու դեպքում` այդ մասին նշի իր կողմից տրվող ստացագրում: Ստացագիրը կարելի է փոխարինել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հաստատում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցված:
Եթե պարտատերը հրաժարվի ստացագիր տալուց, պարտքային փաստաթուղթը վերադարձնելուց կամ այն վերադարձնելն անհնար լինելու մասին ստացագրում նշելուց, ապա պարտապանն իրավունք ունի ձգձգելու կատարումը: Այդ դեպքում պարտատերն է համարվում կետանցողը: