ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 17 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 190. ՏՈՒԺԱՆՔ
Հոդված 190. ՏՈՒԺԱՆՔ
Տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու դեպքում, մասնավորապես` կատարումն ուշացնելու դեպքում:
Տուժանքով (տուգանքով, տույժով) կարող է ապահովվել միայն իրական պահանջը:
Պարտատերն իրավունք չունի տուժանքի (տուգանքի, տույժի) վճարումը պահանջելու, եթե պարտապանը պատասխանատվություն չի կրում պարտավորությունը չկատարելու կամ պատշաճ կերպով կատարելու համար (սույն օրենսգրքի 224 հոդված):