ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 40 · ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Հոդված 445. ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԱՐՎԵՍՏԻ` ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՄԲ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐժԱՆԱՑԱԾ ԵՐԿԵՐԻ ՕԳՏԱԳՈՐծՈՒՄԸ
Հոդված 445. ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԱՐՎԵՍՏԻ` ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՄԲ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐժԱՆԱՑԱԾ ԵՐԿԵՐԻ ՕԳՏԱԳՈՐծՈՒՄԸ
Եթե հայտարարվել է գրականության, գիտության կամ արվեստի երկերի մրցանակաբաշխություն, ապա կազմակերպությունը իրավունք է ձեռք բերում մրցանակի արժանացած երկերն օգտագործելու մրցանակաբաշխության հայտարարության մեջ նախատեսված եղանակով: Այդ երկերի հեղինակները պահպանում են երկի օգտագործման համար վարձատրություն ստանալու իրավունքը (սույն օրենսգրքի 481 հոդված), եթե մրցանակաբաշխության հայտարարությամբ այլ բան չի սահմանված: