Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 18 · ՊԱՀԱՆՋԻ ԶԻՋՈՒՄ ԵՎ ՊԱՐՏՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Հոդված 215. ՊԱՐՏՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 215. ՊԱՐՏՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Պարտապանի կողմից իր պարտքը մի այլ անձի փոխանցելը թույլատրվում է միայն պարտատիրոջ համաձայնությամբ:

Նոր պարտապանը իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ անելու այն բոլոր առարկությունները, որոնք հիմնված են պարտատիրոջ և սկզբնական պարտապանի հարաբերությունների վրա:

Երաշխավորությունը և երրորդ անձի կողմից սահմանված գրավը դադարում են պարտքի փոխանցման հետ միաժամանակ, եթե երաշխավորը կամ գրավատուն համաձայնություն չեն հայտնել պատասխանատու լինել նոր պարտապանի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։