Անցնել բովանդակությանը
ԳՅՈՒՏԻ, ՌԱՑԻՈՆԱԼԻԶԱՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 525. ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 525. ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Արտոնագիրը տրվում է հայտ ներկայացնելու օրվանից հաշված տասնհինգ տարի ժամանակով: Նույն օրվանից պաշտպանվում են հայտ ներկայացնողի իրավունքները: Ոչ ոք չի կարող օգտագործել գյուտը առանց արտոնագրատիրոջ, այսինքն` այն անձի համաձայնության, որին պատկանում է արտոնագիրը: Արտոնագրատերը կարող է թույլտվություն (լիցենզիա) տալ իր գյուտի օգտագործման համար կամ լիովին ուրիշի զիջել արտոնագիրը: Արտոնագրի գործողությունը ժամկետից շուտ կարող է դադարեցվել ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից որոշվող դեպքերում և կարգով:

Այն կազմակերպությունը, որը մինչև գյուտի համար հայտ ներկայացվելը ԽՍՀՄ սահմաններում գյուտարարից անկախ կիրառել է տվյալ գյուտը կամ նախապատրաստել է դրա համար անհրաժեշտ ամեն ինչ, պահպանում է այդ գյուտի հետագա անվճար օգտագործման իրավունքը: Այս հարցի առթիվ վեճերը լուծվում են դատական կարգով:

Այն դեպքում, երբ գյուտը առանձնապես կարևոր նշանակություն ունի պետության համար, բայց արտոնագրատիրոջ հետ համաձայնություն չի կայացվել արտոնագիրը զիջելու կամ լիցենզիա տալու վերաբերյալ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ արտոնագիրը կարող է հարկադրաբար գնվել պետության կողմից կամ համապատասխան կազմակերպությանը կարող է թույլատրվել օգտագործել գյուտը, վարձատրություն սահմանելով արտոնագրատիրոջ համար:

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։