Հոդված 566.1. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔԸ
Հոդված 566.1. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔԸ
Օտարերկրյա քաղաքացու քաղաքացիական գործունակությունը որոշվում է այն երկրի օրենքով, որի քաղաքացին է նա:
Քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիական գործունակությունը որոշվում է այն երկրի օրենքով, որտեղ նա մշտական բնակավայր ունի:
Հայաստանի Հանրապետությունում կատարվող գործարքների և Հայաստանի Հանրապետությունում վնաս պատճառելու հետևանքով առաջացող պարտավորությունների նկատմամբ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիական գործունակությունը որոշվում է խորհրդային օրենքով:
Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվել ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(23.08.77 խմբագրությամբ)