ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 21 · ԱՌՈՒԾԱԽ
Հոդված 247. ՎԱՃԱՌՎԱԾ ԻՐԻ ՈՐԱԿԸ
Հոդված 247. ՎԱՃԱՌՎԱԾ ԻՐԻ ՈՐԱԿԸ
Վաճառված իրի որակը պետք է համապատասխանի պայմանագրի պայմաններին, իսկ պայմանագրում ցուցումներ չլինելու դեպքում` սովորաբար ներկայացվող պահանջներին:
Առևտրական կազմակերպության կողմից վաճառվող իրը պետք է համապատասխանի տվյալ տեսակի իրերի համար սահմանված ստանդարտին, տեխնիկական պայմաններին կամ նմուշներին, եթե այլ բան չի բխում տվյալ տեսակի առուծախի բնույթից:
(28.07.82 խմբագրությամբ)