Հոդված 477. ԱՅՆ ԵՐԿԵՐԸ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 477. ԱՅՆ ԵՐԿԵՐԸ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հեղինակային իրավունքը տարածվում է գիտության, գրականության կամ արվեստի երկերի վրա, անկախ երկի ձևից, նպատակից ու արժանիքներից, ինչպես նաև այն վերարտադրելու եղանակից:
Հեղինակային իրավունքը տարածվում է լույս ընծայված կամ լույս չընծայված, բայց որևէ այնպիսի օբյեկտիվ ձևով արտահայտված երկերի վրա, որը թույլ է տալիս վերարտադրել հեղինակի ստեղծագործական գործունեության արդյունքը (ձեռագիր, գծագիր, պատկեր, հրապարակային արտասանություն կամ կատարում, ժապավեն, մեխանիկական կամ մագնիսային գրառում և այլն):
Հեղինակային իրավունքի առարկա կարող են լինել`
բանավոր երկերը (ճառեր, դասախոսություններ, զեկուցումներ և այլն).
գրավոր երկերը (գրական, գիտական և այլ երկեր).
դրամատիկական և երաժշտադրամատիկական, ինչպես նաև տեքստավոր և անտեքստ երաժշտական երկերը.
թարգմանությունները.
սցենարները, սցենարների պլանները.
կինոֆիլմերը, հեռուստատեսային ֆիլմերը, ռադիո և հեռուստատեսային հաղորդումները.
խորեոգրաֆիական երկերը և մնջախաղերը, որոնց բեմադրության մասին կամ գրավոր կամ այլ եղանակով շարադրված ցուցումներ.
նկարչության, քանդակագործության, ճարտարապետության, գծանկարչական և դեկորատիվ-կիրառական արվեստի երկերը, պատկերազարդումները նկարները, գծագրերը.
այն հատակագծերը, էսքիզները և պլաստիկ երկերը, որոնք վերաբերում են գիտությանը, տեխնիկային կամ դրամատիկական կամ երաժշտադրամատիկական երկի բեմադրությանը.
աշխարհագրական, երկրաբանական և այլ քարտեզներ.
լուսանկարչական երկերը կամ լուսանկարչությանը համանման եղանակներով ստացված երկերը.
մեխանիկական կամ այլ տեխնիկական գրառման օգնությամբ արտահայտված երկերը.
այլ երկեր
Լուսանկարչական երկերի կամ լուսանկարչությանը համանման եղանակներով ստացած երկերի նկատմամբ հեղինակային իրավունքը ճանաչվում է, եթե երկի յուրաքանչյուր օրինակի վրա նշված է հեղինակի անունը, երկը լույս ընծայելու վայրն ու թվականը:
(28.08.74 խմբագրությամբ)