Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 37 · ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 413. ԿՈՄԻՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՃԱՌՎՈՂ ԻՐԵՐԻ ԳԻՆԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 413. ԿՈՄԻՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՃԱՌՎՈՂ ԻՐԵՐԻ ԳԻՆԸ

Կոմիսիոն խանութի ընդունած իրի վաճառման գինը որոշվում է կողմերի համաձայնությամբ, բայց չպետք է ավելի լինի համապատասխան ապրանքների պետական մանրածախ գներից: Անտիկվարային և եզակի իրերի ու արվեստի երկերի վաճառման գինը որոշում է կոմիսիոն խանութը` հատուկ գնահատմամբ:

Եթե իրը սահմանված կանոններով (սույն օրենսգրքի 407 հոդված) չի վաճառվել, ապա նրա գինը կարող է իջեցվել կոմիտենտի համաձայնությամբ: Եթե իրի վերագնահատման հրավիրված կոմիտենտը չներկայանա, ապա խանութը գինն իջեցնում է կանոններին համապատասխան:

Սպառողական կոոպերացիայի կազմակերպության կողմից կոմիսիոն հիմունքներով վաճառելու համար կոլտնտեսություններից ստացված ավելցուկ գյուղատնտեսական մթերքների վաճառման գինը որոշվում է կողմերի համաձայնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։