Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 37 · ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 412. ՇԵՂՈՒՄՆԵՐ ԿՈՄԻՏԵՆՏԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՑ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 412. ՇԵՂՈՒՄՆԵՐ ԿՈՄԻՏԵՆՏԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՑ

Կոմիսիոներն իրավունք ունի կոմիտենտի ցուցումներից շեղվելու սույն օրենսգրքի 400 հոդվածով նախատեսված դեպքերում:

Եթե կոմիսիոները կոմիտենտի նշանակած գնից ավելի ցածր գնով է վաճառել գույքը, ապա նա պարտավոր է կոմիտենտին հատուցել տարբերությունը, եթե չապացուցի, որ հնարավոր չէր գույքը նշանակված գնով վաճառել և որ ցածր գնով վաճառումը կանխել է ավելի մեծ վնասներ:

Եթե կոմիսիոները գույքը գնի կոմիտենտի նշանակած գնից ավելի բարձր գնով, ապա այդպիսի գնումն ընդունել չցանկացող կոմիտենտը պարտավոր է այդ մասին կոմիսիոներին հայտնել անհապաղ` երրորդ անձի հետ գործարք կնքելու վերաբերյալ տեղեկացվելուն պես: Հակառակ դեպքում գնումը համարվում է կոմիտենտի կողմից ընդունված: Եթե կոմիսիոները հայտնի, որ գնի տարբերությունը իր հաշվին է ընդունում, ապա կոմիտենտն իրավունք չունի հրաժարվելու նրա հաշվին կնքված գործարքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։