Հոդված 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կարգավորում է գույքային հարաբերությունները և դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերությունները` կոմունիզմի նյութատեխնիկական բազա ստեղծելու և քաղաքացիների նյութական ու հոգևոր պահանջմունքներն ավելի ու ավելի լրիվ բավարարելու նպատակով: Օրենքով նախատեսված դեպքերում սույն օրենսգիրքը կարգավորում է նաև այլ անձնական ոչ գույքային հարաբերություններ:
Խորհրդային հասարակարգում գույքային հարաբերությունների հիմքն են տնտեսության սոցիալիստական սիստեմը և արտադրության միջոցների սոցիալիստական սեփականությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքը որոշվում և ուղղություն է ստանում տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլաններով:
(28.07.82 խմբագրությամբ)