Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 9 · ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԼ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 101. ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԼ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 101. ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԼ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Կոլտնտեսություններին, այլ կոոպերատիվ կազմակերպություններին, նրանց միավորումներին պատկանող շենքերը, կառուցվածքները, տրակտորները, կոմբայնները, մյուս մեքենաները, փոխադրական միջոցները և այդ կազմակերպությունների հիմնական միջոցներ հանդիսացող մյուս գույքը, ինչպես նաև սերմացուի ու կերի ֆոնդերը չեն կարող բռնագանձման առարկա լինել պարտատերերի պահանջներով:

Բռնագանձման առարկա կարող է լինել մյուս գույքը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, իսկ դրամական միջոցների նկատմամբ` ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանված բացառություններով:

Վարկային հիմնարկների կողմից տրված վարկերի վերադարձման վերաբերյալ այդ հիմնարկների պահանջների դիմաց գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։