Հոդված 112. ԱՆԱՇԽԱՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՒՆԸ, ԱՄԱՌԱՆՈՑԸ ԿԱՄ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ՎԵՐՑՆԵԼԸ
Հոդված 112. ԱՆԱՇԽԱՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՒՆԸ, ԱՄԱՌԱՆՈՑԸ ԿԱՄ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ՎԵՐՑՆԵԼԸ
Եթե քաղաքացու սեփականություն հանդիսացող բնակելի տունը, ամառանոցը կամ այլ գույքը, կամ տան (ամառանոցի) քաղաքացուն պատկանող մասը սեփականատիրոջ կողմից սիստեմատիկորեն օգտագործվում է անաշխատ եկամուտներ ստանալու համար, ապա համապատասխանորեն այդ տունը, ամառանոցը կամ մյուս գույքը կամ տան (ամառանոցի) մի մասը պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի հայցով, դատարանի կայացրած վճռով, պետք է անհատույց վերցվի: Դատարանի որոշմամբ վերցված տունը (ամառանոցը) կամ տան (ամառանոցի) մի մասը մտցվում է պատգամավորների տեղական խորհրդի ֆոնդի մեջ:
Այս հոդվածի առաջին մասի կանոնը չի կիրառվում այն դեպքերի նկատմամբ, երբ բնակելի տները, ամառանոցները և նրանցում գտնվող շինությունները վարձով են տրվում օրենսդրությամբ նախատեսված պայմանների պահպանմամբ:
Այս հոդվածի հիման վրա սեփականատիրոջ բնակելի տունը, ամառանոցը կամ այլ շինություն վերցնելիս դատարանը կարող է նախկին սեփականատիրոջը և նրա հետ համատեղ ապրող անձանց զրկել այդ տանը (ամառանոցում կամ այլ շինությունում) բնակելի տարածությունից օգտվելու իրավունքից: Սակայն եթե այդ քաղաքացիները չունեն մշտական բնակության համար պիտանի այլ բնակարան, ապա պատգամավորների տեղական խորհուրդը կամ այն կազմակերպությունը, որին հանձնվել է տունը (ամառանոցը, այլ շինություն), պետք է նրանց տրամադրի բնակության համար պիտանի այլ բնակարան:
(27.10.82 խմբագրությամբ)