Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 12 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 117. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 117. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ընդհանուր սեփականության իրավունքով գույքը կարող է պատկանել երկու կամ մի քանի կոլտնտեսությունների կամ այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների, կամ պետությանը և մեկ կամ մի քանի կոլտնտեսությունների, կամ այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների, կամ երկու կամ մի քանի քաղաքացիների:

Ընդհանուր սեփականության տարբեր տեսակներ կան, այն է` երբ որոշված են մասնակիցների բաժինները (բաժնային սեփականություն), կամ երբ որոշված չեն բաժինները (համատեղ սեփականություն):

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։