Հոդված 121. ԳՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 121. ԳՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ընդհանուր սեփականության բաժինը կողմնակի անձի վաճառելու դեպքում բաժնային ընդհանուր սեփականության մյուս մասնակիցները վաճառվող բաժինը նույն գնով, որով այն վաճառվում է, և այլ հավասար պայմաններով գնելու նախապատվության իրավունք ունեն, բացի հրապարակային աճուրդով վաճառվելու դեպքերից: Բնակելի տունը գնելու նախապատվության իրավունքը կարող է իրականացվել այն դեպքում, եթե դա չի հակասում սույն օրենսգրքի 107 հոդվածի պահանջներին:
Ընդհանուր սեփականության բաժինը վաճառողը պարտավոր է իր բաժինը կողմնակի անձի վաճառելու իր մտադրության մասին գրավոր տեղեկացնել բաժնային ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին, նշելով գինը և մյուս այն պայմանները, որոնցով ինքը վաճառում է բաժինը: Եթե բաժնային ընդհանուր սեփականության մյուս մասնակիցները տեղեկացման օրվանից տան նկատմամբ մեկ ամսվա ընթացքում, իսկ այլ գույքի նկատմամբ տասն օրվա ընթացքում, գնելու նախապատվության իրավունքից հրաժարվեն կամ չիրականացնեն այդ իրավունքը, ապա վաճառողն իրավունք ունի իր բաժինը վաճառելու ամեն մի այլ անձի:
Գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ վաճառք կատարվելու դեպքում բաժնային ընդհանուր սեփականության մյուս մասնակիցը կարող է երեք ամսվա ընթացքում դատարանին դիմել գնորդի իրավունքներն ու պարտականությունները իր վրա փոխանցելու հայցով: