Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 12 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 122. ԲԱԺՆԻ ԱՆՋԱՏՈՒՄՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՅՔԻՑ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 122. ԲԱԺՆԻ ԱՆՋԱՏՈՒՄՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՅՔԻՑ

Բաժնային ընդհանուր սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջելու իր բաժնի անջատումն ընդհանուր գույքից:

Եթե անջատման եղանակի մասին համաձայնություն չի կայացվել, ապա ամեն մի մասնակցի հայցով գույքը բաժանվում է նատուրայով, եթե դա հնարավոր է անել առանց էական վնաս հասցնելու գույքի տնտեսական նշանակությանը. հակառակ դեպքում բաժանվող սեփականատերն ստանում է դրամական հատուցում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։