Հոդված 124. ՊԵՏՈՒԹՅԱՆ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱԺՆԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 124. ՊԵՏՈՒԹՅԱՆ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱԺՆԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Պետության և քաղաքացիների, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների բաժնային ընդհանուր սեփականության իրավունքը, ընդհանուր սեփականության ծագման օրվանից հաշված մեկ տարվա ընթացքում ենթակա է դադարեցման`
1) գույքը նատուրայով բաժանելու միջոցով, եթե այդ բաժանումը հնարավոր է.
2) քաղաքացիներին պատկանող բաժինները պետության, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության կողմից գնելու միջոցով.
3) պետությանը, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությանը պատկանող բաժինը քաղաքացիներին վաճառելու միջոցով.
4) ամբողջ գույքը վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համապատասխան բաշխելու միջոցով:
Նշված եղանակներից որևէ մեկի ընտրությունը որոշվում է քաղաքացու և համապատասխան պետական մարմնի, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության համաձայնությամբ, իսկ այդպիսի համաձայնության բացակայության դեպքում` դատարանով:
Պետական մարմնի, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության կողմից բնակելի տան ընդհանուր սեփականության իր բաժինը վաճառելու դեպքում գնելու նախապատվության իրավունքը պատկանում է տան այդ մասում վարձակալի իրավունքներով բնակվող քաղաքացիներին` համապատասխանորեն սույն օրենսգրքի 121 հոդվածի երկրորդ ու երրորդ մասերի կանոնների պահպանումով, իսկ նրանց կողմից այդ իրավունքից հրաժարվելու կամ այն չիրականացնելու դեպքում` ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին: