Հոդված 127. ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԾԽԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 127. ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԾԽԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կոլտնտեսային ծխի գույքը պատկանում է նրա անդամներին համատեղ սեփականության իրավունքով (սույն օրենսգրքի 117 հոդված):
Կոլտնտեսային ծուխը կարող է իր օգտագործման տակ գտնվող տնամերձ հողամասում որպես սեփականություն ունենալ օժանդակ տնտեսություն, բնակելի տուն, մթերատու անասուններ, թռչուններ և գյուղատնտեսական մանր ինվենտար` կոլտնտեսության կանոնադրությանը համապատասխան:
Բացի դրանից, կոլտնտեսային ծխին են պատկանում ծխի անդամների կողմից նրան ի սեփականություն հանձնված իրենց աշխատանքային այն եկամուտները, որ նրանք ստացել են կոլտնտեսության հանրային տնտեսությանը մասնակցելու համար, կամ նրանց կողմից ծխին ի սեփականություն հանձնված այլ գույք, ինչպես նաև ընդհանուր միջոցների հաշվին ձեռք բերված տնային գործածության և անձնական սպառման առարկաները: