ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 12 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 128. ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԾԽԻ ԳՈՒՅՔԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ և ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
Հոդված 128. ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԾԽԻ ԳՈՒՅՔԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ և ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
Կոլտնտեսային ծխի գույքի տիրապետումը, օգտագործումը տնօրինումը իրականացվում է նրա բոլոր անդամների համաձայնությամբ:
Ծխի գույքի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման առթիվ ծագող վեճը լուծում է դատարանը ծխի տասնվեց տարեկան դարձած ամեն մի անդամի հայցով:
Ծխի տասնհինգից մինչև տասնվեց տարեկան անդամները այդպիսի հայցեր հարուցում են իրենց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ, իսկ ծխի տասնհիգ տարեկան չդարձած անդամների օգտին հայցեր հարուցում են նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները: